Անելիք Բանկը բարձրացրել է «Դրամային+» ավանդատեսակի տոկոսադրույքը

23.02.2015 20:17
Անելիք Բանկը բարձրացրել է «Դրամային+» ավանդատեսակի տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկը» վերանայել է «Դրամային+» ավանդատեսակի պայմանները. այսուհետ տվյալ ավանդատեսակով հաճախորդները մեկ տարի և ավել ժամկետով գումար ներդնելու դեպքում կստանան տարեկան 17,75% տոկոս եկամուտ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«Վերանայելով արդեն գործող ավանդատեսակի պայմանները Բանկը հնարավորություն է տալիս իր հաճախորդներին ստանալ կայուն եկամուտ անգամ կարճաժամկետ ավանդ ներդնելու դեպքում, քանի որ բարձր տոկոսադրույք է սահմանված նաև երեք ամիս ժամկետով գումար ներդնելու դեպքում` տարեկան 16,25%:»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Միաժամանակ կախված ավանդի գումարի չափից` ավանդատուներին որպես նվեր կտրամադրվեն տարբեր տեսակի պլաստիկ քարտեր։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013 թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։

Բանկի ակտիվները 2014թ.-ին կազմել են մոտ 87 մլրդ դրամ (տարեսկզբից աճը`  45%), պարտավորությունները՝ 72,6 մլրդ դրամ (աճը` 54,6%), վարկային ներդրումները՝ 58,6 մլրդ դրամ, (աճը` 51,8%), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 48,5 մլրդ դրամ (աճը` 46%)։Միաժամանակ բանկի զուտ շահույթը կազմել է 335,2 մլն դրամ՝ նախորդ տարվա 1 444,2 մլն դրամ վնասի դիմաց ($1 – 478,91 դրամ է)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև