Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Մեծամոր» նոր մասնաճյուղը

24.02.2015 15:52
Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Մեծամոր» նոր մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Մեծամոր» նոր մասնաճյուղը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Թվով 53–րդ մասնաճյուղը գտնվում է Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի  2բ, 1-6 հասցեում:

Մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայություններն` իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ սույն թվականի փետրվար 24-ից մինչև մարտի 20-ը ներառյալ բանկի նորաբաց մասնաճյուղում American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: Ինչպես նաև հաճախորդները կստանան  վարկեր և վարկային գծեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու  դեպքում գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (նախկին Հայաստանի գյուղատնտեսական փոխօգնության բանկ, ACBA) հիմնադրվել է 1995 թ.–ին ԵՄ–ի TACIS ծրագրի շրջանակներում։ 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերն` կատարելով զգալի ներդրումներ։

Բանկի ակտիվները 2014 թ.–ի  դրությամբ կազմել են  286,4 մլրդ դրամ, պարտավորություններ` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37  մլրդ դրամ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև