ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 24–ին ավելացել է 0,02%–ով և 479,63 դրամ կազմել

24.02.2015 17:19
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 24–ին ավելացել է 0,02%–ով և 479,63 դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 24–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0,02 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 479,63 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 1,9 մլն դոլարի (ավելի քան 911,3 մլն դրամ) 16 գործարք։ Ֆոնդային բորսայում փետրվարի 24–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Փետրվարի 24–ին արդյունքում 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 478,63 դրամ, 1 եվրոյինը` 540,95 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև