ArCa–ի քարտերով և տերմինալներով հավաստագրումների հետ կապված խնդիրները վերացվել են

25.02.2015 20:05
ArCa–ի քարտերով և տերմինալներով հավաստագրումների հետ կապված խնդիրները վերացվել են

ԵՐՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. ArCa քարտերով և տերմինալներով հավաստագրումների հետ կապված խնդիրները վերացվել են, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը։

«Համակարգի աշխատանքը վերականգնվել է»,– նշեց նա։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտի 16-ին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով: Ներկայում Հայաստանի 21 առևտրային բանկերից 19-նն այս կամ այն կարգավիճակով մասնակցում է ArCa վճարային համակարգին: Ազգային համակարգի շրջանակներում շրջանառվում են տարբեր ծառայություններ` ArCa քարտերի հիման վրա՝ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded, ArCa Platinum, ինչպես նաև` կենսաթոշակային ArCa քարտեր:

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  –0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև