«Կամուրջ» ՈՒՎԿ–ի ակտիվները աճել են շուրջ 48%-ով՝ հասնելով գրեթե 16 մլրդ ՀՀ դրամի

27.02.2015 14:41
«Կամուրջ» ՈՒՎԿ–ի ակտիվները աճել են շուրջ 48%-ով՝ հասնելով գրեթե 16 մլրդ ՀՀ դրամի

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության ակտիվները 2014 թվականին  աճել են շուրջ 48%-ով՝ հասնելով գրեթե 16 մլրդ ՀՀ դրամի

Համաձայն հաղորդագրության, 2014 թվականի ընթացքում «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ֆինանսական գրեթե բոլոր ցուցանիշներով գրանցել է զգալի աճ, մասնավորապես`վարկային պորտֆելի աճը նշված ժամանակահատվածում կազմել է շուրջ 32 %:

Ինչպես նշել է «Կամուրջ» ՈՒՎ ընկերության տնօրեն Գագիկ Վարդանյանը ֆինանսական հիմնական ցուցանիշների աճի ապահովումը լավ հիմք   է նաև 2015 թվականի զարգացման համար:

«Կամուրջ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող վարկատեսակները միշտ առանձնացել և առանձնանում են նվազագույն թղթաբանությամբ, բիզնեսի և գյուղատնտեսության սեզոնայնությանը հարմարեցված ճկուն մարման ժամանակացույցով,  տրամադրման արագությամբ, իսկ սպասարկող անձնակազմը՝ բարյացակամությամբ և արհեստավարժությամբ, որը հենց հիմքն է նշված աճի»,-նշել է  Գագիկ Վարդանյանը:

«Կամուրջ» ՈւՎԿ-ն Հայաստանում գործող խոշորագույն վարկային կազմակերպություններից մեկն է: Ընկերությունը ստեղծվել է 2012 թ.-ի փետրվարին վերակազմավորման արդյունքում: «Կամուրջ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010 թ.-ին Միկրոբիզնեսի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից՝ որպես շահույթ չհետապնդող ընկերություն:–0– -


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև