ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» հուշադրամը

27.02.2015 19:56
ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 27-ից շրջանառության մեջ են դրվել «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից», «Փանոս Թերլեմեզյան-150» և «Անդրանիկ Օզանյան-150» հուշադրամները:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. սգվոր մոր հուշարձան (Իժևսկ),  երգահան Կոմիտասին նվիրված հուշարձան (Փարիզ), խաչքար-հուշարձան (Էջմիածին), հուշասյուն-խաչքար (Գլենդել), Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (Երևան): Մակագրություններն են` «Հայաստանի Հանրապետություն», «100 դրամ», «Republic of Armenia» և «Armenian Genocide».

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ. հուշարձան՝ հայ հայդուկներին (Ուջան), հուշակոթողի մի հատված արծվի տեսքով (Հալեպ), հուշատախտակի մի հատված` կնոջ քանդակ (Սան Պաուլու), խաչքար (Անտվերպեն): Մակագրություններն են` «Հայոց ցեղասպանություն», «1915-2015»:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը         100 դրամ
Մետաղը և հարգը              արծաթ 9250
Տրամագիծը                        50,0 մմ
Քաշը                                    67,2 գ
Որակը                                 սովորական (հնաձև)
Դրամաշուրթը                    հարթ
Տպաքանակը                    1000 հատ

Էսքիզների հեղինակներ` Սուրեն Սիմոնյան և Արամ Ուռուտյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև