Archives by Month:

Calendar:

  • Calendar

    February 2015
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    232425262728  
  • Archive for February, 2015

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 25–ին աճել է 0,08%–ով և 480 դրամ կազմել

    Wednesday, February 25th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 15–ին իրականացված գործարքների արդյունքում, փետրվարի 24–ի ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0,08 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 480 դրամ։

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2014 թ.–ի մամուլի վարկանիշը

    Wednesday, February 25th, 2015

    «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2014 թ.–ի մամուլի վարկանիշը։ Ըստ այդ ամփոփագրի, առաջատար են դարձել 1. Ամերիաբանկը, 2. ՎՏԲ–Հայաստան Բանկը, 3. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, 4. Արարատբանը և 5. Անելիք բանկը:

    Հայաստանում ԵԶԲ–ի ներդրումային պորտֆելը 2014 թ.–ի արդյունքում կազմել է 100 մլն դոլար

    Wednesday, February 25th, 2015

    Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի ներդրումային պորտֆելը 2014 թ.–ի արդյունքում կազմել է 100 մլն դոլար, լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում ԵԶԲ–ի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը։

    Հայաստանի նախկին վարչապետը սխալ է համարում բանկերի ընդհանուր կապիտալը բարձրացնելու մասին ԿԲ որոշումը

    Wednesday, February 25th, 2015

    Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, նախօրեին ելույթ ունենալով Ազգային ժողվում, քննադատության է ենթարկել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 5 միլիարդ դրամից 30 մլրդ դրամ դարձնելու` Կենտրոնական բանկի որոշումը, գրում է «Հայկական ժամանակը»։

    Պանկին. ԵԶԲ–ն նախատեսում է հարյուր միլիոն դոլարի արժեթուղթ թողարկել

    Tuesday, February 24th, 2015

    Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ծրագրում է մի քանի հարյուր միլիոն դոլարի արժեթուղթ թողարկել երեքշաբթի առցանց համաժողովի ընթացքում ասել է ԵԶԲ–ի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը։

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 24–ին ավելացել է 0,02%–ով և 479,63 դրամ կազմել

    Tuesday, February 24th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 24–ին իրականացված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0,02 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 479,63 դրամ։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,28 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,63 դրամ

    Tuesday, February 24th, 2015

    Փետրվարի 24–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, փետրվարի 23–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,28 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,63 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    ԵԶԲ–ի հակաճգնաժամային հիմնադրամը Հայաստանին 150 մլն դոլար կտրամադրի «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման համար

    Tuesday, February 24th, 2015

    ԵԶԲ—ի հակաճգնաժամային հիմնադրամը Հայաստանին 150 մլն դոլարի ներդրումային վարկ կտրամադրի «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման համար, երեքշաբթի առցանց համաժողովի ընթացքում ասել է ԵԶԲ–ի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը։

    Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Մեծամոր» նոր մասնաճյուղը

    Tuesday, February 24th, 2015

    Բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Մեծամոր» նոր մասնաճյուղը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    Ադրբեջանն արժեզրկում է կատարել

    Tuesday, February 24th, 2015

    ԱՊՀ երկրներից ևս մեկն իր արժույթի արժեզրկում կատարեց։ Այս անգամ աչքի ընկավ Ադրբեջանը։ Փետրվարի 21-ին մանաթի փոխարժեքը դոլարի նկատմամբ ԿԲ-ն հաստատեց 1,05 մանաթ $1 համար` փետրվարի 20-ի 0,7862 մանաթ $1 համար փոխարժեքի փոխարեն։ Այդպիսով` արժեզրկումը կազմեց 35%, հաղորդում է vestifinance.ru-ն։