Archives by Month:

Calendar:

  • Calendar

    February 2015
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    232425262728  
  • Archive for February, 2015

    Անելիք Բանկը բարձրացրել է «Դրամային+» ավանդատեսակի տոկոսադրույքը

    Monday, February 23rd, 2015

    «Անելիք Բանկը» վերանայել է «Դրամային+» ավանդատեսակի պայմանները. այսուհետ տվյալ ավանդատեսակով հաճախորդները մեկ տարի և ավել ժամկետով գումար ներդնելու դեպքում կստանան տարեկան 17,75% տոկոս եկամուտ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    Հայաստանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի գործարքների թիվը 2014 թ. աճել է 13,3%, իսկ գներն աճել են 0,8%. Կադաստրի պետական կոմիտե

    Monday, February 23rd, 2015

    Հայաստանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների թիվը 2014 թ.–ին աճել է 13,3 տոկոսով, իսկ գներն ավելացել են 0,8 տոկոսով, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված մոնիտորինգի բաժնի պետ Արմինե Դավիդյանը։

    ՀԿԴ–ում արժեթղթերի համախառն ծավալը 2014 թ.–ին կազմել է մոտ 1 461 մլրդ դրամ

    Monday, February 23rd, 2015

    Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում 2014 թ.–ի արդյունքում պահպանման է փոխանցվել 1 461 մլրդ դրամի արժեթուղթ, որից 1 423,5 մլրդ դրամը կորպորատիվ արժեթղթեր են, տեղեկացրեց ՀԿԴ տնօրեն Վահան Ստեփանյանը։

    ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը փետրվարի 23–ին ավելացել է 0,01%–ով և 479,54 դրամ կազմել $1 համար

    Monday, February 23rd, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 23–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0,01 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել 479,54 դրամ։

    ԿԲ–ն 2015 թ.–ի առաջին եռամսյակում կշարունակի նվազեցնել լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը

    Monday, February 23rd, 2015

    ՀՀ ԿԲ–ն 2015թ .–ի առաջին եռամսյակում կշարունակի նվազեցնել լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` շուկայական դրամային կարճաժամկետ տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով։ Այս մասին նշվում է «Կարգավորիչի հաշվետվության մեջ` հիմնված 2015 թ.–ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2014 թ.–ի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարողականի վրա»։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,04 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,91 դրամ

    Monday, February 23rd, 2015

    Փետրվարի 23–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, փետրվարի 10–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,04 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,91 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։-0-

    Երևանի համեմատ Հայաստանի մարզերն ավելի ակտիվ են հիփոթեկով բնակարան գնելիս. կադաստրի պետական կոմիտե

    Monday, February 23rd, 2015

    Երևանի համեմատ Հայաստանի մարզերն ավելի ակտիվ են հիփոթեկով բնակարան գնելիս, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված մոնիտորինգի բաժնի պետ Արմինե Դավիդյանը։

    Հայաստանի բանկերը 5 տոկոսից 5,8 տոկոսի են բարձրացրել 2015 թ.–ի գնաճի կանխատեսումը. ԿԲ հարցում

    Monday, February 23rd, 2015

    Հայաստանի բանկերը 12–ամսյա գնաճը կանխատեսում են միջինը 5,8 տոկոսի սահմանում` նախորդ կանխատեսման 5 տոկոսի փոխարեն, նշվում է «Կարգավորիչի հաշվետվության մեջ` հիմնված 2015 թ.–ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2014 թ.–ի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարողականի վրա»։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդը

    Monday, February 23rd, 2015

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է ֆիզիկական անձանց համար նախատեսված «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդն` առանց պայմանագրի երկարաձգման և գումարի ավելացման հնարավորության, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    NASDAQ OMX Armenia–ն առցանց հարթակ է գործարկել պետական խնայողական պարտատոմսերի առուվաճառքի համար

    Monday, February 23rd, 2015

    NASDAQ OMX Armenia հայկական ֆոնդային բորսան առցանց հարթակ է գործարկել պետական խնայողական պարտատոմսերի առուվաճառքի համար, տեղեկացրեց բորսային տնօրեն Կոնստանտին Սարոյանը։