Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2015
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for March 2nd, 2015

    Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը սկսել է ապահովագրական ծառայություններ մատուցել. էկոնոմիկայի նախարարություն

    Monday, March 2nd, 2015

    Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը սկսել է ապահովագրական ծառայությունների մատուցումը, հաղորդում է էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը։

    NASDAQ OMX Արմենիայում մարտի 2-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

    Monday, March 2nd, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 2-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել։

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ACBA TOKEN հավելվածը ACBA-ON LINE համակարգ մուտք գործելու համար

    Monday, March 2nd, 2015

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ACBA TOKEN հավելվածը մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը գեներացնելու համար ACBA ON-LINE համակարգ մուտք գործելու նպատակով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 0,16 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,6 դրամ

    Monday, March 2nd, 2015

    Մարտի 2–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 2–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,16 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 478,6 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանի փողի բազան հունվարին նվազել է 6 տոկոսով և կազմել 833,4 մլրդ դրամ

    Monday, March 2nd, 2015

    Հայաստանի փողի բազան 2015 թ.–ի հունվարին, 2014 թ.–ի դեկտեմբերի համեմատ, նվազել է մոտ 6 տոկոսով և կազմել շուրջ 833,4 մլրդ դրամ։

    Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի հունվարին նվազել է 1,8 տոկոսով` կազմելով 4 357,8 մլն դոլար

    Monday, March 2nd, 2015

    Հայաստանի համախառն պետական պարտքը 2015 թ.–ի հունվարի վերջին կազմել է 4 357,8 մլն դոլար`2014 թ.–ի դեկտեմբերի համեմատ նվազելով 1,8 տոկոսով կամ 83,6 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 90,6 մլն դոլար

    Monday, March 2nd, 2015

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 23–ից 27–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 90,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 477,85 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը 7 մլն դոլար է կազմել

    Monday, March 2nd, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում փետրվարի 23–ից 27–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 7 մլն դոլար` փետրվարի 16–ից 20–ի ընթացքում գրանցված 4,65 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։