Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 90,6 մլն դոլար

02.03.2015 12:13
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 90,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 23–ից 27–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 90,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 477,85 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 5,8 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 540,52 դրամ փոխարժեքով, և շուրջ 692,6 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 7,62 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 88,3 մլն դոլար, շուրջ 16,1 մլն եվրո և շուրջ 178,5 մլն ռուբլի` համապատասխանաբար 479,68 դրամ, 544,8 դրամ և 7,84 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի փետրվարի 16–ից 22–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 34,9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35,1 մլն դոլար։ (1 դոլարը` 478,76 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև