Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի հունվարին նվազել է 1,8 տոկոսով` կազմելով 4 357,8 մլն դոլար

02.03.2015 14:35
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թ.–ի հունվարին նվազել է 1,8 տոկոսով` կազմելով 4 357,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2015 թ.–ի հունվարի վերջին կազմել է 4 357,8 մլն դոլար`2014 թ.–ի դեկտեմբերի համեմատ նվազելով 1,8 տոկոսով կամ 83,6 մլն դոլարով, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ տվյալների համաձայն` հանրապետության արտաքին պետական պարտքը հունվարին կազմել է 3 687,8 մլն դոլար` ամսվա ընթացքում կրճատվելով 2,5 տոկոսով կամ 97,3 մլն դոլարով։

Արտաքին պարտքի մոտ 3 263 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարության պարտքին, որը ամսվա ընթացքում կրճատվել է 2,4 տոկոսով կամ 82,2 մլն դոլարով։

Միաժամանակ հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 424,8 մլն դոլարը բաժին է հասնում ԿԲ–ի պարտքին։ Այս ցուցանիշն ամսվա ընթացքում նվազել է 15,1 մլն դոլարով։

Հայաստանի ներքին պարտքը հունվարի վերջին կազմել է 670 մլն դոլար` նվազելով 2 տոկոսով կամ 13,7 մլն դոլարով։ Միաժամանակ մոտ 597,8 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական պարտատոմսերին, արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 66 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները` 4 մլն դոլար, ներքին երաշխիքները` 2,1 մլն դոլար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև