Հայաստանի փողի բազան հունվարին նվազել է 6 տոկոսով և կազմել 833,4 մլրդ դրամ

02.03.2015 16:18
Հայաստանի փողի բազան հունվարին նվազել է 6 տոկոսով և կազմել 833,4 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան 2015 թ.–ի հունվարին, 2014 թ.–ի դեկտեմբերի համեմատ, նվազել է մոտ 6 տոկոսով և կազմել շուրջ 833,4 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ–ից` ՀՀ ԿԲ–ի ներկայացրած նախնական տվյալների հիման վրա,  ԿԲ–ից դուրս գտնվող կանխիկը հունվարի վերջին կազմել է ավելի քան 355,6 մլրդ դրամ`  դեկտեմբերին գրանցված 412,3 մլրդ դրամի համեմատ։

Դրամով պարտադիր պահուստների մեծությունը կազմել է մոտ 347 մլրդ դրամ` դեկտեմվերի վերջին գրանցված մոտ 334,5 մլրդ դրամի համեմատ, իսկ արտարժույթով` մոտ 125,2 մլրդ դրամ` դեկտեմբերի վերջին գրանցված մոտ 135,9 մլրդ դրամի համեմատ։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհումից ստացված միջոցների) 2015 թ.–ի հունվարի վերջին կազմել են ավելի քան 346,4 մլրդ դրամ` դեկտեմբերի համեմատ կրճատվելով 11,8 տոկոսով։

Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 486,9 մլդ դրամ` դեկտեմբերի վերջին գրանցված մոտ 494 մլրդ դրամի համեմատ ($1- 478,76 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post