ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ACBA TOKEN հավելվածը ACBA-ON LINE համակարգ մուտք գործելու համար

02.03.2015 17:29
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ACBA TOKEN հավելվածը ACBA-ON LINE համակարգ մուտք գործելու համար

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ACBA TOKEN հավելվածը մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը գեներացնելու համար ACBA ON-LINE համակարգ մուտք գործելու նպատակով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մշտապես հետամուտ լինելով իր կողմից մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացմանը և բանկում ինովացիոն լուծումների ներդրմանը` դեռևս 2009–ին ներդրել էր բանկային հաշիվների առցանց կառավարման ACBA-ON LINE համակարգը:

ACBA-ON LINE բանկային հաշիվների առցանց կառավարման համակարգից օգտվելու ժամանակ, նախկինում հաճախորդները կարող էին գեներացնել մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը միայն TOKEN սարքով: Այժմ մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը հնարավոր է գեներացնել նաև նորաստեղծ ACBA TOKEN հավելվածի միջոցով՝ IOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բջջային հեռախոսներից, և կառավարել Ձեր բանկային հաշիվները ցանկացած պահի, աշխարի ցանկացած վայրից:

Նորաստեղծ հավելվածը իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռում մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ գեներացնել իրեն պատկանող մի քանի կազմակերությունների հաշիվների կառավարման համակարգ մուտք գործելու համար, օգտագործելով բացառապես ACBA TOKEN հավելվածը: Այնինչ նախկինում իրավաբանական անձիք յուրաքանչյուր հաշվի համար մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը գեներացնում էին յուրաքանչյուր հաշվի համար հատուկ տրամադրված սարքով:

ACBA TOKEN հավելվածը հնարավոր է փոխարինել առանց Բանկ այցելելու` լրացնելով ACBA - ON LINE համակարգի կայքի «Մոբայլ տոկենի փոփոխում» բաժինը:

Բանկի ACBA ON-LINE ծառայության միջոցով հաճախորդները կարող են առանց Բանկ այցելելու արդյունավետ կառավարել իրենց հաշիվները, այդ թվում` բացել ընթացիկ հաշիվներ, ձևակերպել ավանդներ, իրականացնել վարկի, օվերդրաֆտի, առևտրային վարկային գծի մարումներ, ձևակերպել փոխանցումներ, վերաբացել ընթացիկ հաշիվները ինչպես նաև ձևակերպել պարբերական փոխանցումներ կոմունալ վճարումների գծով:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` իրականացնելով զգալի ներդրումներ կապիտալում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները 2014 թ.–ին կազմել են 286,4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37 մլրդ դրամ ($1 – 478,6 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև