02.03.2015 17:40
ԵՐԵՎԱՆ, 2 մաարտի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 2-ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել։
Ինչպես վկայում են ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալները, դոլարի պահանջարկի արժեքը մարտի 2-ին կազմել է 478,5 դրամ, իսկ առաջարկինը` 479,5 դրամ։
Բորսայում արտարժույթով վերջին գործարքն իրականացվել է փետրվարի 27-ին, երբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ $1 համար։
Մարտի 2-ի արդյունքում միջին կշռված փոխարժեքներն են` $1 – 478,6 դրամ, €1 – 536,8 դրամ։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: