Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերությունը 2014 թ.–ին նվազել է 0,9 տ.կ.–ով` մինչև 0,91 տոկոս, իսկ կապիտալի շահութաբերությունը` 5,54 տ.կ.–ով` մինչև 5,58 տոկոս

03.03.2015 13:36
Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերությունը 2014 թ.–ին նվազել է 0,9 տ.կ.–ով` մինչև 0,91 տոկոս, իսկ կապիտալի շահութաբերությունը` 5,54 տ.կ.–ով` մինչև 5,58 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ակտիվների շահութաբերության մակարդակի միջին ցուցանիշը (ROA) 2014 թ.–ին կազմել է 0,91 տոկոս` 2013 թ.–ի վերջին գրանցված 1,81 տոկոսի համեմատ։

Միաժամանակ եռամսյակի ընթացքում ակտիվների շահութաբերությունը նվազել է 0,37 տ.կ.–ով։

«ԱՌԿԱ» գործակալություն կողմից իրականացված վերլուծության համաձայն` 2014 թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ այս ցուցանիշով առաջատարների հնգյակը գլխավորում է Ինեկոբանկը, որի ROA–ն 2014 թ.–ի արդյունքում կազմել է 3,83 տոկոս` 2013 թ.–ին գրանցված 4,21 տոկոսի փոխարեն։

Այնուհետև հետևում է Արմսվիսբանկը` 3,12 տոկոս ցուցանիշով` 2,98 տոկոսի համեմատ, HSBC–Բանկ Հայաստանը` 2,53 տոկոս` 3,55 տոկոսի համեմատ, Արարատբանկը` 2,39 տոկոս` 2,75 տոկոսի համեմատ և Ամերիաբանկը` 2,08 տոկոս` 1,97 տոկոսի համեմատ։

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերության մակարդակը (ROE) 2014 թ.–ի արդյունքում կազմել է 5,58 տոկոս` 2013 թ.–ի վերջին գրանցված 11,12 տոկոսի համեմատ։

Այս ցուցանիշով առաջին տեղը նախորդ տարվա արդյունքում զբաղեցրել է Ինեկոբանկը` 21 տոկոս` 2013 թ.–ին գրանցված 23,90 տոկոսի համեմատ, Ամերիաբանկը` 17,82 տոկոս` 15,96 տոկոսի համեմատ, HSBC–Բանկ Հայաստանը` 14,71 տոկոս` 20,36 տոկոսի համեմատ, Արարատբանկը` 13,90 տոկոս` 17,17 տոկոսի համեմատ և Հայբիզնեսբանկը` 13,26 տոկոս` 11,71 տոկոսի համեմատ։

2014 թ.–ի վերջի տվյալներով Հայաստանի առևտրային բանկերի համախառն ակտիվները կազմել են մոտ 3 410,6 մլրդ դրամ (16,1 տոկոսի աճ), պարտավորությունները` 2 921,8 մլրդ դրամ (18,3 տոկոսի աճ), բանկերի ընդհանուր կապիտալը` 488,7 մլրդ դրամ (4,2 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 2 162,9 մլրդ դրամ (21,2 տոկոսի աճ), իսկ զուտ շահույթը կազմել է 27,1 մլրդ դրամ (41,3 տոկոսի անկում)։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև