ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը Հայաստանում մարտի 4–ին ավելացել է 0,42 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 480 դրամ

04.03.2015 18:57
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը Հայաստանում մարտի 4–ին ավելացել է 0,42 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 480 դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մարտի 4–ին, նախորդ ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,42 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 480 դրամ։

Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով իրականացվել է 700 հազար դոլարի (336 մլն դրամ) 5 գործարք։ NASDAQ OMX Արմենիա բորսայում մարտի 4–ին եվրոյով գործարք չի իրականացվել։

Մարտի 4–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքներն են` $1 – 479,05 դրամ, €1 – 533,18 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև