Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2014 թ.–ի դեկտեմբերին աճել է 19,3 տոկոսով` մինչև 2,6 միլիոն

05.03.2015 14:42
Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների թիվը 2014 թ.–ի դեկտեմբերին աճել է 19,3 տոկոսով` մինչև 2,6 միլիոն

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգում սպասարկվող անձանց թիվը 2014 թ.–ի դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 2 267 152 մարդ` 2013 թ.–ի դեկտեմբերի համեմատ ավելանալով 19,3 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ԱՎԾ–ից։

Միաժամանակ իրավաբանական անձանց թիվը դեկտեմբերի վերջին կազմել է 79 588, իսկ ֆիզիկական անձանց թիվը` 2 187 564։

Միաժականակ 2014 թ.–ի դեկտեմբերի վերջի դրությամբ երկրի առևտրային բանկերում գրանցվել է 3 910 808 հաշիվ` 2013 թ.–ի արդյունքում գրանցված 3 201 229 հաշվի դիմաց։

Միաժամանակ առևտրային բանկերում ֆիզիկական անձանց հաշիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 3 734 932, իսկ իրավաբանական անձանց հաշիվները կազմել են 175 876։

ՎՏԲ–Հայաստան Բանկի միավորված հաշիվներում ընդգրկված է 3 734 932 հաճախորդ։

Բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդները բանկերում 2015 թ.–ի հունվարի վերջի դրությամբ կազմել են 884 333 մլն դրամ` նախորդ ամսվա համեմատ նվազելով 9 819 մլն դրամով կամ 1,1 տոկոսով, իսկ 2014 թ.–ի համապատասխան ժամանակահատվածի համեմատ ավելացել են 93 122 մլն դրամով կամ 11,8 տոկոսով ($1 – 479,05 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև