ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացրել է ArCa Credit՝ նվազող սահմանաչափով նոր վարկային քարտը:

06.03.2015 13:40
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացրել է ArCa Credit՝ նվազող սահմանաչափով նոր վարկային քարտը:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայացնում է ArCa Credit՝ նվազող սահմանաչափով նոր վարկային քարտը:

Դառնալով ArCa Credit քարտի քարտապան՝ հաճախորդները կստանան 5 տարի գործողության ժամկետով և նվազող սահմանաչափով վարկային գծով ArCa տեսակի քարտ, որի միջոցով ՀՀ ողջ տարածքում կարող են կատարել ինչպես կանխիկացման, այնպես էլ վճարային գործառնություններ:

Ի տարբերություն ստանդարտ վարկային գծերի՝ նվազող սահմանաչափով վարկային գիծը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է Բանկի կողմից նախապես սահմանված հավասարաչափ գումարի չափով՝ հնարավորություն ընձեռելով հաճախորդներին կանոնավոր մարել և զրոյացնել գործող վարկային պարտավորությունները:

Ընդ որում, Բանկն ընձեռում է հնարավորություն ստանալու մինչև 500,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի նվազող սահմանաչափով վարկային գիծ՝ առանց եկամուտը հաստատող փաստաթղթերի ներկայացման, իսկ քարտով տրամադրվող նվազող սահմանաչափով վարկային գծի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն. դրամ  կամ համարժեք արտարժույթ:

Միևնույն ժամանակ ArCa Credit քարտի քարտային հաշվին հնարավոր է նաև կցել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից թողարկվող միջազգային Visa Electron, Maestro կամ MasterCard UEFA Champions League տեսակի քարտեր, որոնց շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան օգտագործել տրամադրված վարկային միջոցները նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` իրականացնելով զգալի ներդրումներ կապիտալում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները 2014 թ.–ին կազմել են 286,4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37 մլրդ դրամ ($1 – 479,54 դրամ է)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև