ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa համակարգի և Cosmopolitan Armenia ամսագրի հետ համատեղ հայտարարում է ակցիա VTB Cosmopolitan բոլոր քարտապանների համար:

06.03.2015 15:06
ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa համակարգի և Cosmopolitan Armenia ամսագրի հետ համատեղ հայտարարում է ակցիա VTB Cosmopolitan բոլոր քարտապանների համար:

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Գարնանային տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի և Cosmopolitan Armenia ամսագրի հետ համատեղ հայտարարում է «Կոսմոմանիա» ակցիան բանկի VTB Cosmopolitan Visa Classic և VTB Cosmopolitan Visa Gold բոլոր քարտապանների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` ակցիան տարածվում է նաև վերջինիս ընթացքում ձեռք բերված քարտերի վրա:

VTB Cosmopolitan Visa բոլոր քարտապանները 2015թ. մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ, առավել հաճախ վճարելով իրենց քարտերով, կստանան հնարավորություն` շահելու 2 ուղեգիր դեպի Միլան, կանաց համար նախատեսված խանութ սրահների և սպասարկման կետերի 10 նվեր-հավաստագիր:

Խաղարկությունը կանցկացվի ակցիայի ընթացքում առավելագույն գումարի չափով անկանխիկ գործարքներ կատարած 100 քարտապանների միջև: Անկանխիկ գործարքների նվազագույն գումարը կազմում է 100.000 դրամ:

VTB Cosmopolitan Visa Classic ու VTB Cosmopolitan Visa Gold քարտերը հաճախորդներին տալիս են մի շարք առավելություններ, մասնավորապես` մինչև 40% զեղչ տեղական ու միջազգային խանութներում ու սպասարկման կետերում, անվճար ամենամսյա բաժանորդագրություն Cosmopolitan Armenia ամսագրին, մասնակցություն Cosmopolitan Armenia-ի կողմից կազմակերպած տարբեր միջոցառումներին (ներառյալ Cosmo Night-ը):

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

ՎՏԲ–Հայաստան Բանկի ակտիվները 2014 թ.–ի վերջին կազմել են 379,6 մլրդ դրամ (25,6 տոկոսի աճ), պարտավորությունները` 334,8 մլրդ դրամ (26,3 տոկոսի աճ), կապիտալը` 44,7 (20,2 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 244,3 մլրդ դրամ (11,6 տոկոսի աճ)։ Բանկի շահույթը 2014 թ.–ին կազմել է 777,14 մլն դրամ` 2013 թ.–ին գրանցված 5,6 մլրդ դրամ շահույթի համեմատ ($1 – 479,54 դրամ)։–0–


Բանալի բառեր: , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև