Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2014 թ.–ին ավելացել է 16,8 տոկոսով` մինչև 1 412,8 մլն դոլար

06.03.2015 19:17
Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2014 թ.–ին ավելացել է 16,8 տոկոսով` մինչև 1 412,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը 2014 թ.–ի չորրորդ եռամսյակի արդյունքում կազմել է 1 412,8 մլն դոլար` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 16,8 տոկոսով։ Այս մասին նշվում է «Հայաստանի Կենտրոնական բանկի 2014 թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրում»։

Միաժամանակ բանկերի և վարկային կազմակերպությունների արտաքին պարտքը եռամսյակի ընթացքում ավելացել է 22 տոկոսով։ ԿԲ–ի 2014 թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրի համաձայն` առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները ներգրավել են 1157,1 մլն դոլարի արտաքին փոխառություն։ Միաժամանակ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ավելի վաղ ստացված վարկերի գծով արտաքին պարտքի սպասարկման համար հատկացվել է 847,1 մլն դոլար։

Երրորդ եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 22,5 տոկոսը բաժին է հասել երկարաժամկետ վարկերին, ընդ որում երկարաժամկետ վարկերի 33,6 տոկոսը բաժին է հասել Նիդեռլանդներին, 8,5 տոկոսը` Մալթային, 6,1 տոկոսը` Լյուքսեմբուրգին, 4,2 տոկոսը` Ղազախստանին, իսկ 32,9 տոկոսը` միջազգային կազմակերպություններին։

2014 թ.–ի չորրորդ եռամսյակի վերջի դրությամբ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու–երկրներն են դարձել Ռուսաստանը` 17,2 տոկոս, Նիդեռլանդները` 12,5 տոկոս և Լյուքսեմբուրգը` 12,1 տոկոս։ Բացի այդ, վարկերի մոտ 28,5 տոկոսը տրամադրվել են միջազգային կազմակերպությունների կողմից։

Միաժամանակ հայկական ֆինանսական կազմակերպությունների կողմից ներգրավված վարկային միջոցների միջին կշռված տոկոսադրույքը չորրորդ եռամսյակի վերջում կազմել է 6,3 տոկոս։

Արտաքին վարկերի մոտ 44,1 տոկոսը բաժին է հասնում լողացող տոկոսադրույքով վարկերին (LIBOR, EURIBOR և այլն)։ Վարկերի մարման միջին ժամկետը կազմել է 3,8 տարի։

Հաշվետու ժամանակահատվածում կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն ավելացել է և կազմել ներգրավված վարկերի 18 տոկոսը ($1 – 479,59 դրամ)։ —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև