Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2015
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Archive for March 9th, 2015

    Պրոմեթեյ Բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը 4.2 մլրդ. ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ. ՀՀ դրամ

    Monday, March 9th, 2015

    Պրոմեթեյ Բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը 4.2 մլրդ. ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ. ՀՀ դրամ, հաղորդվում է բանկի պաշտոնական կայքում։

    Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ պայմանագիրը, որը քաղաքացիներին թույլ է տալիս 30 օր առանց հաշվառման բնակվել գործընկեր երկրի տարածքում

    Monday, March 9th, 2015

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին գործընկեր երկրի տարածքում բնակվել 30 օր առանց հաշվառման։ Փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

    NASDAQ OMX Արմենիա բորսայում մարտի 9-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0,21 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 481 դրամ

    Monday, March 9th, 2015

    ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում, 2015թ. մարտի 9-ին նախորդ ցուցանիշի նկատմամբ աճել է 0,21 տոկոսով և մեկ դոլարի դիմաց կազմել է 481 դրամ

    ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0,08 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 479,51 դրամ

    Monday, March 9th, 2015

    Մարտի 9-ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 6–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,08 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 479,51 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը հունվարին աճել են 10%, –ով` մինչև 35,8 մլրդ դրամ

    Monday, March 9th, 2015

    Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2015թ.–ի հունվարին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 10% տոկոսով՝ ամսվա վերջին կազմելով 35,8 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1,7 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

    Եվրոյի փոխարժեքը տարեսկզբից առաջին անգամ նվազեց 66 ռուբլուց

    Monday, March 9th, 2015

    Եվրոյի փոխարժեքը Մոսկվայի բորսայում նվազեց 66 ռուբլի ցուցանիշից։ Եվրոյի փոխարժեքն իջավ մինչև 65,68 ռուբլի, ինչը 1,36 ռուբլով պակաս է երեկվա առուվաճառքի փակման ցուցանիշից։ Այդպես էժան եվրոն չէր արժեցել` սկսած 2014 թ. դեկտեմբերի 26-ից, գրում է РБК-ն։

    Հայաստանում բանկոմատների թիվը 2014 թվականին հասել է 1387-ի

    Monday, March 9th, 2015

    Հայաստանում առևտրային բանկերի տեղադրած բանկոմատների թիվը 2014թ.–ի վերջին հասել է 1387-ի` մեկ եռամսյակի ընթացքում ավելանալով 30-ով, նշված է ԿԲ 2014թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրում։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը 1,5 մլն դոլար է կազմել

    Monday, March 9th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 2–ից 6–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 1,5 մլն դոլար` փետրվարի 23–ից 27–ի ընթացքում գրանցված 7 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 70,7 մլն դոլար

    Monday, March 9th, 2015

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 2–ից 6–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 70,7 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 478,15 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։