Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 70,7 մլն դոլար

09.03.2015 12:19
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 70,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 2–ից 6–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 70,7 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 478,15 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 6,8 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 533,08 դրամ փոխարժեքով, և շուրջ 661 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 7,70 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 84,1 մլն դոլար, շուրջ 12,3 մլն եվրո և շուրջ 198,2 մլն ռուբլի` համապատասխանաբար 479,68 դրամ, 536,78 դրամ և 7,91 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի փետրվարի 23–ից մարտի 1–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 31,7 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 68,7 մլն դոլար։ (1 դոլարը` 479,59 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև