Հայաստանում բանկոմատների թիվը 2014 թվականին հասել է 1387-ի

09.03.2015 14:00
Հայաստանում բանկոմատների թիվը 2014 թվականին հասել է 1387-ի

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առևտրային բանկերի տեղադրած բանկոմատների թիվը 2014թ.–ի վերջին հասել է 1387-ի` մեկ եռամսյակի ընթացքում ավելանալով 30-ով, նշված է ԿԲ 2014թ.–ի չորրորդ եռամսյակի տեղեկագրում։

Միաժամանակ Հայաստանում գործող POS տերմինալների թիվը չորրորդ եռամսյակի վերջին նվազել է 52-ով և կազմել 6954։

Ըստ ԿԲ տվյալների` երկրում գործող 21 առևտրային բանկերից միայն 19-ն են տրամադրել պլաստիկ քարտեր կամ դրանց սպասարկում։

Այդ 19 բանկերը «ԱրմենիանՔարդ» վճարահաշվարկային համակարգի անդամ են։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև