Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը հունվարին աճել են 10%, –ով` մինչև 35,8 մլրդ դրամ

09.03.2015 16:48
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը  հունվարին աճել են 10%, –ով` մինչև  35,8  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ,  9 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը 2015թ.–ի  հունվարին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 10% տոկոսով՝ ամսվա վերջին կազմելով 35,8  մլրդ դրամ կամ համախառն վարկերի  1,7 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի 66,9 տոկոսը կամ շուրջ  23,99 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին։

Երկարացված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 125,5 մլրդ դրամ՝ ավելանալով  1,8 տոկոսով, դրանցից 51 մլրդ դրամը` կարճաժամկետ։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը հունվարին կազմել է 1 940,5  միլիարդ դրամ՝ մեկ ամսում ավելանալով 2,7 տոկոսով։

2015 թվականի հունվարի դրությամբ հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են մոտ  2 101,8 մլրդ դրամ։(նվազում` 2,2 տոկոս).  (1 դոլարը` 479,59 դրամ)—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև