Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ պայմանագիրը, որը քաղաքացիներին թույլ է տալիս 30 օր առանց հաշվառման բնակվել գործընկեր երկրի տարածքում

09.03.2015 17:21
Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ պայմանագիրը, որը քաղաքացիներին թույլ է տալիս  30 օր առանց հաշվառման բնակվել գործընկեր երկրի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին, որը թույլ է տալիս երկու երկրների քաղաքացիներին գործընկեր երկրի տարածքում բնակվել 30 օր առանց հաշվառման։ Փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Այժմ նման մոտեցում է կիրառվում նաև Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների նկատմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանի հետ համաձայնագիրը ստորագրվել է 2014 թ.–ի հուլիսի 11–ին Սոչիում։ 2015թ.–ի հունվարին Հայաստանը միացել է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև