Պրոմեթեյ Բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը 4.2 մլրդ. ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ. ՀՀ դրամ

09.03.2015 20:54
Պրոմեթեյ Բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը 4.2 մլրդ. ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ. ՀՀ դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի /ԱՌԿԱ/. Պրոմեթեյ Բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը 4.2 մլրդ. ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ. ՀՀ դրամ, հաղորդվում է բանկի պաշտոնական կայքում։

«Մարտի 6-ին Պրոմեթեյ Բանկը թողարկել և փակ տեղաբաշխման միջոցով Շվեյցարական առաջատար բանկերից մեկին է վաճառել 10.0 մլն. Եվրո ընդհանուր գումարով երկարաժամկետ ստորադաս պարտատոմսեր, ինչի արդյունքում՝ Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի մեծությունն աճել է 4.2 մլրդ. ՀՀ դրամով և կազմել շուրջ 23.0 մլրդ. ՀՀ դրամ»,–ասված է հաղորդագրությունում:

Երկարաժամկետ ստորադաս պարտատոմսերի թողարկումը բխում է Պրոմեթեյ Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հիմնադրույթներից և նպատակաուղղված է դրանում ամրագրված խնդիրների իրագործմանը, այդ թվում՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ սեփական ուժերով ապահովելու բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի նորմատիվի՝ ՀՀ ԿԲ-ի կողմից խստացված պահանջի կատարումը:

«Ինչպես հայտնի է, ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի պահպանման գծով Պրոմեթեյ Բանկը վերջին տարիներին մշտապես գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատար եռյակում, իսկ ընդհանուր և նորմատիվային կապիտալների բացարձակ մեծությամբ՝ խոշորների առաջին տասնյակում»,–նշված է հաղորդագրությունում:

Բանկի ակտիվները 2014 թվականի արդյունքներով կազմել է 77,9 մլրդ. դրամ (24 տոկոս աճ), պարտավորությունները` 54,6 մլրդ. դրամ (33,9 տոկոս աճ), ընդհանուր կապիտալը` 23,3 մլրդ. դրամ, բանկի հիմնադիր կապատալը` 14,4մլրդ. դրամ է, վարկային ներդրումները` 36,9 մլրդ. դրամ (24,2 տոկոս աճ), եկամուտը` 1,1 մլրդ. դրամ (21,5 տոկոս նվազում).

Պրոմեթևս Առևտրային Բանկը հիմնադրվել է 1990թ.։ Բանկի մասնակիցներն են «Պրոմեթեյ Սիթի» ՍՊԸ –ն` 49,975%-ով, «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ն` 46,125%.-ով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև