Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը հունվարին կրճատվել է 1,6%՝ մինչև 1,7 տրիլիոն դրամ

10.03.2015 13:37
Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը հունվարին կրճատվել է 1,6%՝ մինչև 1,7 տրիլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ավանդների ծավալը 2015 թ.-ի հունվարի վերջին կազմել է մոտ 1 729,5 մլրդ դրամ՝ ամսվա ընթացքում կրճատվելով 1,6 տոկոսով: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱՎԾ-ից:

ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ ռեզիդենտների ավանդները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 314,2 մլրդ դրամ՝ նվազելով 0,4 տոկոսով: Միաժամանակ ռեզիդենտներից ստացված դրամային ավանդները կազմել են 467,1 մլրդ դրամ (1,2 տոկոսի անկում), իսկ արտարժույթով ավանդները՝ 847,1 մլրդ դրամ (0,4 տոկոսի աճ):

Հանրապետության առևտրային բանկերում ավանդների անկումը հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել 2014թ. դեկտեմբերին դրամի արժեզրկման հետևանքով և հիմնականում պայմանավորված է ռեզիդենտների ցպահանջ ավանդների կրճատմամբ։ Դրամով ցպահանջ ավանդները մեկ ամսվա ընթացքում կրճատվել են 7,7%-ով` հունվարի վերջին կազմելով 166,5 մլրդ. դրամ։

Ռեզիդենտների ցպահանջ ավանդները հունվարի վերջին կազմել են մոտ 379,5 մլրդ դրամ (2,5 տոկոս անկում) կամ համախառն ավանդների 28,8%-ը, դրանցից դրամային ավանդները կազմել են 166,5 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 212,9 մլրդ դրամ։

Միաժամանակ ռեզիդենտների ժամկետային ավանդները 2015 թ.–ի հունվարին կազմել են 934,6 մլրդ դրամ (0,5 աճ), որից դրամային ավանդները` մոտ 300,5 մլրդ դրամ, իսկ արտարժույթով ավանդները` 634,1 մլրդ դրամ։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ ($1-ը` 479,51 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև