ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ակցիա է անցկացնում ֆուտբոլասերների համար

10.03.2015 18:53
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ակցիա է անցկացնում ֆուտբոլասերների համար

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. 2015 թվականի մարտի 9-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ակցիա է անցկացնում ֆուտբոլասերների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ MasterCard UEFA Champions League քարտեր ձեռք բերող առաջին 1000 հաճախորդներին քարտի հետ միասին կտրամադրվեն MasterCard-ի և UEFA Չեմպիոնների լիգայի լոգոտիպերով նվերներ՝ ուսապարկեր, դրամապանակներ, շապիկներ, 4GB հիշողությամբ էլեկտրոնային կրիչներ:

MasterCard UEFA Champions League քարտը հանդիսանում է հարմար գործիք վճարային և կանխիկ գործառնություններ կատարելու համար ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում: Հաճախորդի ցանկության դեպքում Բանկը հնարավորություն է ընձեռում ստանալ վարկային գիծ՝ տարեկան 18-24 տոկոսադրույքով:

Քարտապաններին տրամադրվող պարգևատրումներն այսքանով չեն սահմանափակվում, քանի որ կատարելով վճարումներ MasterCard UEFA Champions League քարտով՝ Քարտապաններն ունեն բացառիկ հնարավորություն կատարված վճարումների հանրագումարի 1%-ի չափով www.uefa.com կայքից ընտրել և ստանալ ֆուտբոլային խորհրդանիշերով տարատեսակ  նվերներ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻԱՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործող ArCa Classic, ArCa Credit, ACBA Transfer, Visa Electron, Visa Classic, Visa Student կամ Visa Gold տեսակի քարտապանները նույնպես ունեն հնարավորություն օգտվել քարտի կողմից առաջարկվող բոլոր առավելություններից՝ իրենց գործող քարտերին կցելով MasterCard UEFA Champions League քարտը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` իրականացնելով զգալի ներդրումներ կապիտալում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները 2014 թ.–ին կազմել են 286,4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37 մլրդ դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև