Goldman Sachs–ի ստորաբաժանումը IPO կիրականացնի

11.03.2015 14:44
Goldman Sachs–ի ստորաբաժանումը IPO կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Goldman Sachs BDC Inc.–ը մտադիր է 6 մլն բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացնել Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE)։ Այս մասին, ինչպես հաղորդում է Vestifinance.ru–ն, գրում է The Wall Street Journal–ը` հղում անելով աղբյուրներին։

Goldman Sachs–ը դեռևս IPO–ի իրականացման ժամանակի և բաժնետոմսերի վաճառքի գնի մասին չի հայտարարել։

Goldman Sachs–ի BDC ստորաբաժանումը զբաղվում է հատուկ վարկավորմամբ, այդ թվում «մեզոնինային» ֆինանսավորմամբ 2013 թ.–ի սկզբից։ Այն, այսպես կոչված, բիզնեսի զարգացման ընկերություն է (business-development company, BDC), որը հարկային արտոնություններ ունի։ Ստորաբաժանումը կառավարվում է այնպես, ինչպես փայատիրական հիմնադրամը, ունի սահմանափակ թվով բաժնետոմսեր, որոնք շրջանառվում են բորսայում կամ չեն շրջանառվում։

Goldman Sachs–ը BDC–ի ստեղծած առաջին բանկն է։ Հիմա նման ստորաբաժանում ունի շվեյցարական Credit Suisse Group AG–ն, իսկ ամերիկյան Morgan Stanley–ն դիտարկում է նման հնարավորությունը։

Goldman Sachs BDC–ի բաժնետոմսերը NYSE բորսայում սակարկվելու են «GSBD» անվան ներքո։–0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև