Deutsche Bank–ի վերլուծաբաններ. երկու տարի անց եվրոն դոլարից էժան կլինի

11.03.2015 14:45
no photo

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Գերմանական Deutsche Bank–-ի կանխատեսումների համաձայն`2015 թվականի ավարտին եվրոյի փոխարժեքն ամերիկյան տարադրամի նկատմամբ կընկնի մինչև պարիտետ, իսկ 2017 թվականին վերլուծաբանները սպասում են, որ  եվրոպական արժույթը կնվազի 85 ցենտով, գրում է ՌԻԶԱ Նովոստին` հղում անելով Reuters–-ին

Բանկի վերլուծաբանների կարծիքով, եվրոյի արժեզրկումը կուղեկցվի Եվրոպայից ներդրումների զանգվածային արտահոսքով։ Այսպիսի երևույթների ծնունդը մեծամասամբ պայմանավորված է  մեծ քանակի պահուստներով։ Այսպես գերմանական առևտրի հաշվեկշիռի պրոֆիցիտի միջոցները հավաքվել են, իսկ հետո փոխանակվել են ավելի շահութաբերի տարադրամի։

«Եվրոպական կապիտալի ծավալների արտահոսքը պարզվեց ավելի մեծ է, քան մենք  ի սկզբանե կանխատեսում էինք։ Հիմա մենք կանխատեսում ենք տարեվերջին եվրոյի փոխարժեքի անկում  մինչև  մեկ դոլար,  2017 թվականին կանխատեսվում է եվրոյի արժեզրկում մինչև 85 ցենտ»,– կարծում է բանկի վերլուծաբան Ջորջ Սարավելոսը։

Նախորդ կանխատեսմամբ դոլարի և եվրոյի պարիտետը կարող էր ամրագրվել 2016 թվականին` 95 ցենտով ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև