ՎՏԲ-Հայաստան Բանկի «Էջմիածին» մասնաճյուղի աշխատանքը վերականգնված է միջադեպից հետո

11.03.2015 17:25
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Էջմիածին» մասնաճյուղի  աշխատանքը վերականգնված է միջադեպից հետո

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի «Էջմիածին» մասնաճյուղի  աշխատանքը վերականգնված է հարձակման հետ կապված միջադեպից հետո, նշվում է բանկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն` չորեքշաբթի ցերեկը ՎՏԲ–Հայաստան Բանկի «Էջմիածին» մասնաճյուղի վրա հարձակում է կատարվել։

«Տղամարդը ներխուժել է բանկ ու գումար պահանջել աշխատակիցներից: Նրան հաջողվել է վնասազերծել: Տուժածներ չկան: Բանկի մասնաճյուղի աշխատանքը վերականգնված է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժինը։

Հայկական ԶԼՄ–ների համաձայն` հարձակվողը Էջմիածնի բնակիչ է (ծնված 1977 թ.–ին)։ Մամուլի տվյալներով` տղամարդու մոտ խաղալիք ատրճանակ է եղել։ Բանկի անվտանգության աշխատակիցները միանգամից վնասազերծել են նրան և փոխանցել իրավապահ մարմիններին։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև