ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարում է ACBA-ON LINE համակարգի սակագների իջեցման մասին

11.03.2015 17:49
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարում է ACBA-ON LINE  համակարգի սակագների իջեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործում են ACBA-ON LINE  համակարգից օգտվելու նոր՝ իջեցված սակագներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ֆիզիկական անձինք ACBA ON-LINE համակարգի ծառայություններից օգտվելու համար նախկին 1,000 ՀՀ դրամ ամսական վճարի փոխարեն վճարում են միանվագ  5,000 ՀՀ դրամ, իսկ ծառայությունից արդեն օգտվող ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները այլևս չեն կատարի ոչ մի վճարում:

Իրավաբանական անձանց դեպքում հաճախորդները նախկին  5,000 ՀՀ դրամ ամսական վճարի փոխարեն կվճարեն  3,000 ՀՀ դրամ:

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ բանկի կողմից ներդրվել է ACBA-ON LINE առցանց հաշիվների կառավարման համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող ACBA TOKEN հեռախոսային հավելվածը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: 2006 թ.–ի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` իրականացնելով զգալի ներդրումներ կապիտալում։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակտիվները 2014 թ.–ին կազմել են 286,4 մլրդ դրամ, պարտավորությունները` 237 մլրդ դրամ, կապիտալը` 49,37 մլրդ դրամ ($1 – 481,53 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև