NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 11–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

11.03.2015 18:37
NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 11–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 11–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

Ինչպես վկայում են «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տվյալները, դոլարի նկատմամբ պահանջարկի գինը մարտի 11–ին կազմել է 481 դրամ, առաջարկի գինը` 483 դրամ։

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է մարտի 10–ին, երբ դոլարի փոխարժեքը կազմել է 482,94 դրամ։

Միջին շուկայական փոխարժեքը մարտի 11–ի արդյունքում կազմում են $1 – 481,53 դրամ, €1 – 510,66 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև