Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 87 մլն դոլար

16.03.2015 13:17
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 87 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 9–ից 13–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 87 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 479,98 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 7,1 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 515,62 դրամ փոխարժեքով և շուրջ 78,7 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 7,8 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 76,85 մլն դոլար, շուրջ 15,7 մլն եվրո և շուրջ 197 մլն ռուբլի` համապատասխանաբար 481,64 դրամ, 521,11 դրամ և 7,99 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի մարտի 2–ից 8–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 30.9 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 51.5 մլն դոլար։ (1 դոլարը` 481,28 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև