Հայաստանն ու ՎԶԵԲ–ը 20 մլն եվրոյի ներդրումային համաձայնագիր են ստորագրել E5P ծրագրի շրջանակում

16.03.2015 20:40
Հայաստանն ու ՎԶԵԲ–ը 20 մլն եվրոյի ներդրումային համաձայնագիր են ստորագրել E5P ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՎԶԵԲ–ը երկուշաբթի ներդրումային ծրագիր են ստորագրել, որին համապատասխան Հայաստանը կարող է շուրջ 20 մլն եվրոյի դրամաշնորհ ներգրավել։

Միջոցները կտրամադրվեն «Արևելյան գործընկերության» էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի ծրագրի շրջանակում (Eastern Europe Energy Efficiency and Environment Partnership, E5P)։

«Այդ համաձայնագիրը թույլ կտա լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել համայնքների էներգախնայողության համար։ Հայաստանը կարևորում է այդ փաստաթղթի ստորագրումը»,– հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փաստաթղթի ստորագրման ավարտին կայացած ճեպազրույցում։

Ըստ նրա, գործակցության առաջին փուլում Հայաստանը, ներդնելով 1 մլն եվրո, կստանա մոտ 20 մլն եվրոյի դրամաշնորհ։

«Առաջին 100 հազար եվրոն մենք պետք է ներդնենք առաջիկայում, իսկ մյուս միջոցները` չորս տարվա  ընթացքում»,– ավելացրեց նախարարը։

ՎԶԵԲ–ի E5P Հիմնադրամի կառավարիչ Անդրես Լանդն իր հերթին ընդգծեց, որ համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է Հայաստանի և ԵՄ–ի միջև էներգետիկ գործակցության զարգացման համար։

Ըստ նրա, E5P հիմնադրամի միջոցները կուղղվեն վերականգնվող էներգետիկայի ծրագրերին, ջեռուցման և կեղտաջրերի և կոշտ թափոնների կառավարման համակարգերի ներդրմանը հանրապետության համայնքներում։

Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան E5P–ին են միացել 2013 թվականի հոկտեմբերին։

E5P–ի դոնորներն են` ԵՄ–ի երկրները, Իսլանդիան, Նորվեգիան, Ուկրաինան, ԱՄՆ–ն, ինչպես նաև Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան։ Անդամավճարներն այնուհետև օգտագործվում են, մասնավորապես, ազգային մակարդակներով և միջազգային ֆինանսական ինստիտուտներից, մասնավորապես, ՎԶԵԲ–ից, ԵՆԲ–ից, Համաշխարհային բանկի խմբից միջոցներ ներգրավելու սխեմներում։ Ի սկզբանե 2009 թվականին առաջարկված հիմնադրամի աշխատանքի կենտրոնում Ուկրաինան էր։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև