ԿԲ. ՌԴ կառավարությունը աբսորբացնում է 50 միլիարդ ռուբլու լիկվիդայնությունները

17.03.2015 13:15
ԿԲ. ՌԴ կառավարությունը աբսորբացնում է 50 միլիարդ ռուբլու լիկվիդայնությունները

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկը մարտի 18-24–ը սպասում է բանկային հատվածին կառավարության կողմից 50 միլիարդ ռուբլու լիկվիդայնության աբսորբացմանը, հետևում է ԿԲ կայքում հրապարակած կանխատեսումից։

Հենց այդ գումարով կավելանան ընդլայնված կառավարության հաշիվների միջոցների մնացորդները Ռուսաստանի բանկում։ Նախորդ հաշվետու շաբաթ` մարտի 11-17–ը, կառավարությունը, ԿԲ գնահատականով, բանկային համակարգին տրամադրել էր 64 միլիարդ ռուբլու լիկվիդայնություններ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միաժամանակ Ռուսաստանի բանկը գնահատում է լիկվիդայնության աբսորբացումը բանկերի հետ 1.462 տրիլիոն ռուբլու գործառնությունների չափն առաջիկա ժամանակահատվածում։ Շրջանառության մեջ գտնվող կանխիկ փողերի ծավալի նվազումը կկրճատի բանկային հատվածի լիկվիդայնությունը 31 միլիարդ ռուբլով։ Ռուսաստանի բանկի կողմից բանկերի պարտադիր պահուստների  կարգավորումը չի ազդի լիկվիդայնության վրա։

Հաշվի առնելով տարբերությունը բանկային լիկվիդայնության առաջարկի և պահանջարկի միջև` ԿԲ–ն շուկայական գործառնություններով լիկվիդայնության տրամադրման լիմիտ է սահմանել մինչև մեկ շաբաթ ժամկետով (մարտի 17–ի դրությամբ) 1.45 տրիլիոն ռուբլու ծավալով։

ԿԲ–ն 2012 թվականի դեկտեմբերից երեքշաբթի օրերին սկսել է հրապարակել մեկ շաբաթվա ընթացքում լիկվիդայնության գործոնների կանխատեսումն իր գործունեության թափանցիկության բարձրացման և դրամավարկային քաղաքականության գործառնական ընթացակարգի մասին շուկայի մասնակիցներին իրազեկելու մակարդակի բարձրացման նպատակով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև