Հայաստանում պլաստիկ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալը 2014 թվականին աճել է 26 տոկսով կազմելով 1 274,8 մլրդ դրամ

17.03.2015 13:27
Հայաստանում պլաստիկ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալը 2014 թվականին  աճել է  26 տոկսով կազմելով  1 274,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/. Հայաստանում բոլոր տեսակի պլաստիկ քարտերով իրականացված գործարքների ծավալը 2014 թվականին կազմել է 1 274,8  մլրդ դրամ` 2013 թ.–ին նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 26,2տոկոսով, հաղորդվում է ԿԲ կայքում։

Միաժամանակ գործարքների թիվը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 24 822 723, ինչը 21 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։

ArCa լոկալ քարտերի օգնությամբ անցած տարում  կատարվել է  347,6  մլրդ դրամի   7 492 928 գործարք։ 2013 թ.–ի  համեմատ քարտերով իրականացված գործարքների ծավալն ավելացել է 23,4 տոկոսով։

Հաշվետու ժամանակաշրջանում VISA միջազգային պլաստիկ քարտերի օգնությամբ կատարվել է   596,1  մլրդ դրամի   10 903 282  գործարք։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ` գործարքների ծավալն աճել է 26,3 տոկոսով։

MasterCard միջազգային պլաստիկ քարտերի միջոցով իրականացված գործարքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում, 2013 թվականի համեմատ, ավելացել է 38,3 տոկոսով։ Միաժամանակ MasterCard–ի օգնությամբ կատարվել է 249,1  մլրդ դրամի 5 065 481 գործարք։

Միջազգային այլ պլաստիկ քարտերի միջոցով 2014 թվականին կատարվել է 81,9  մլրդ դրամի 361 032 գործարք, ինչը  7,9 տոկոսով ավել է 2013 թվականի համեմատ։

Ըստ ԿԲ–ի տվյալների` հաշվետու ժամանակաշրջանի վերջին շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր թիվը կազմել է 1 624 057  (4 տոկոսի աճ), որոնցից  546 509 –ը ArCa քարտեր են (3,2 տոկոսի նվազում),  712 211  –ը` VISA (9,1 տոկոսի աճ), 320 653 –ը` MasterCard (7 տոկոսի աճ), 44 684 –ը` այլ քարտեր (2,9 տոկոսի աճ)։

Պլաստիկ քարտերի տրամադրմամբ և սպասարկմամբ զբաղվում է Հայաստանի տարածքում գործող 21 առևտրային բանկերից 19–ը։ Միաժամանակ 19 առևտրային բանկերը մասնակցում են ArCa միասնական վճարային համակարգում ($1 – 480,85  դրամ)։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև