Խնայբանկը թարմացրել է Android–ի համար բջջային բանկինգի հավելվածը

17.03.2015 14:59
Խնայբանկը թարմացրել է Android–ի համար բջջային բանկինգի հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/. Խնայբանկը ներկայացրել է Android–ի համար բջջային բանկինգի հավելվածի թարմացված տարբերակը, հաղորդում է  Банки.ру-ն։

Այսուհետ բանկի` Android օպերացիոն համակարգի բջջային սարքերից օգտվող օգտագործողները հնարավորություն ունեն գործառնություններ կատարել առանց ինտերնետ–բանկում շաբլոնների նախնական ստեղծման։

Խնայբանկի «Բանկ XXI» վարչության տնօրեն Սվյատոսլավ Օստրովսկու խոսքով, ավելի վաղ հավելվածի Android-տարբերակները դիտավորությամբ սահմանափակ էին Android պլատֆորմի բաց ու խոցելի լինելու պատճառով։

Հավելվածի նոր տարբերակը համալրված է հակավիրուսով, որը սկանավորում է սարքը հավելվածի տեղադրման կամ թարմացման ժամանակ, ինչպես նաև մշտապես պաշտպանում է բջջային սարքի ամբողջ համակարգը վնասակար միջամտությունից։

Ներկառուցված հակավիրուսը կարող է զուգահեռ աշխատել սովորական հակավիրուսային հավելվածով, եթե այն կա սարքի վրա։ Հակավիրուսների և հակավիրուսային բազաների մշակմամբ և թարմացմամբ Խնայբանկը զբաղվում է «Կասպերսկու լաբորատորիայի» հետ համատեղ։

«Ներբեռնելով Android–ի համար «Խնայբանկ Օնլայն» հավելվածը` հաճախորդը, նախևառաջ, ստանում է բանկային առաջնակարգ ծառայություն ցանկացած գործառնություններ կատարելու հնարավորությամբ` գտնվելով աշխարհի ցանկացած կետում», – ասում է Օստրովսկին։ – «Եվ երկրորդ, հակավիրուս, որն ապահովում է ոչ միայն վճարումների, այլ նաև ամբողջ սմարթֆոնի անվտանգությունը»։

«Խնայբանկ Օնլայն» բջջային հավելվածը գոյություն ունի iOS–ի, Android–ի և Windows Phone–ի տարբերակներում։ Android–ի թարմացված տարբերակը Google Play–ի խանութներում է։ Հավելվածի ամբողջական հնարավորությունները հասանելի են միայն այն սմարթֆոններում, որոնք չեն ենթարկվել root-հասանելիության ընթացակարգին։

«Ռուսաստանի Խնայբանկ» ԲԲԸ–ն Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում խոշորագույն բանկ է ներդրումային–բանկային ծառայությունների լայն շրջանակ առաջարկող ստորաբաժանումների լայն ցանցով։ 2012 թվականի սեպտեմբերից բանկի 50% գումարած մեկ բաժնետոմս գտնվում է ՌԴ Կենտրոնական բանկի վերահսկողության ներքո, ավելի քան 40 տոկոս բաժնետոմսեր պատկանում են արտասահմանյան ընկերությունների։ Բանկը ռուսական տնտեսության հիմնական վարկատուն է և խոշորագույն դեր է զբաղեցնում ավանդների շուկայում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև