Հայաստանի հիփոթեքային վարկավորման ծավալը 2015թ.–ին կաճի 10–20%–ով. Ճզմաչյան

17.03.2015 21:42
Հայաստանի հիփոթեքային վարկավորման ծավալը 2015թ.–ին կաճի 10–20%–ով. Ճզմաչյան

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հիփոթեքային վարկավորման ծավալը 2015թ.–ին կաճի 10–20 տոկոսով, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

Նրա խոսքով` դա է վկայում հայկական առևտրային բանկերի շրջանում անցկացված հարցումը։

ՀՀ ԿԲ–ի տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի ռեզիդենտների հիփոթեքային վարկավորումը 2014թ.–ի վերջին կազմել է 172,4 մլրդ դրամ, ինչը 20,4 տոկոսով ավել է 2013 թ.–ի նույն ցուցանիշից։ Միաժամանակ հիփոթեքային վարկավորման ծավալը 2015 թ.–ի հունվարին մեկ ամսում նվազել է 0,8 տոկոսով` հասնելով 171 մլրդ դրամի։

«Հիփոթեքային շուկայի ծավալների աճին և դրա ակտիվացմանը մեծամասամբ կնպաստի կառավարության կողմից ընդունված որոշումը, որը վերաբերում է եկամտահարկի հաշվի հիփոթեքային տոկոսադրույքի նվազման հնարավորությանը, ինչը կհանգեցնի շատ բարենպաստ տոկոսադրույքների սպառողների համար», – ասաց Ճզմաչյանը։

Նա նշեց, որ այդ ամենը կհանգեցնի հիփոթեքային վարկերի շատ մատչելի տոկոսադրույքների ձևավորման, ինչպես նաև թույլ կտա խթանել շուկան։

2015 թ.–ի հունվարի 1–ից Հայաստանում ուժի մեջ է մտել հարկային օրենսդրության մեջ նախատեսված փոփոխությունների փաթեթը, որն ազատում է հարկերից սահմանամերձ գյուղական համայնքներում գործող ընկերություններին։ Փոփոխություններով նախատեսվում է նվազեցնել հիփոթեքային տոկոսադրույքը`եկամտահարկի հաշվին։ Հիփոթեքով նոր բնակարան գնելու դեպքում ֆիզիկական անձինք կարող են դիմում ներկայացնել և եկամտահարկից հետ ստանալ այնքան գումար, որքան կազմում են հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսադրույքները։ Ընդ որում` վերադարձն իրականացվելու է եռամսյակը մեկ։

Ճզմաչյանը նաև նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն ու կարգավորիչի այլ որոշումները ավելի մեղմ պայմաններ են ստեղծում վարկավորման համար։

ՀՀ ԿԲ խորհուրդը փետրվարի 10–ին 1 տ.կ.–ով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 10,5 տոկոսի չափով։ Մինչ այդ ՀՀ ԿԲ–ն փոխել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2015թ.–ի հունվարի 22–ին կայացած արտահերթ նիստի ժամանակ` 8,5 տոկոսից դարձնելով 9,5 տոկոս (1 դոլարը` 479,74 դրամ)։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև