ԱՄՆ ՊԴՀ–ն բազային տոկոսադրույքը կպահպանի ռեկորդային մակարդակի վրա` 0–0,25 տոկոս

18.03.2015 12:12
ԱՄՆ ՊԴՀ–ն բազային տոկոսադրույքը կպահպանի ռեկորդային մակարդակի վրա` 0–0,25 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Պահուստի դաշնային համակարգի Բաց շուկաների կոմիտեն հերթական նիստի արդյունքում կրկին կպահպանի բազանին տոկոսադրույքը պատմական նվազագույն մակարդակում` տարեկան 0–0,25 տոկոս։ Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», նման կանխատեսումներ են անում Ռոյթեր գործակալության կողմից հարցված վերլուծաբանները։

Ֆինանսական կարգավորիչը չորեքշաբթի կհրապարակի երկօրյա նիստի արդյունքները, որոնցում, որոշ ներդրողների կարծիքով, ներկա մակարդակից տոկոսադրույքի բարձրացման դեպքում համբերություն դրսևորելու պատրաստակամության մասին ձևակերպում կներկայացվի։ Նիստի արդյունքները հայտարարելուց հետ տեղի կունենա ՊԴՀ նախագահ Ջանեթ Յելլենի մամուլի ասուլիսը։ Բացի այդ, կարգավորիչը չորեքշաբթի կհրապարակի Միացյալ Նահանգների տնտեսության աճի կանխատեսումները։

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրության բյուրոն (ONS) չորեքշաբթի կներկայացնի երկրի աշխատաշուկայի տվյալները։ Գործակալության կողմից հարցված փորձագետների կանխատեսումների համաձայն` գործազրկության մակարդակը հոկտեմբեր–դեկտեմբերին գրանցված  5,7 տոկոսից նոյեմբեր–հունվարին կրճատվել է 5,6 տոկոսի։

«Եվրոստատ» վիճակագրական գործակալությունը չորեքշաբթի կհրապարակի եվրագոտու երկրների առևտրային հաշվեկշռի հունվարյան տվյալները։ Վերլուծաբաններն ակնկալում են, որ ցուցանիշը հաշվետու ամսում կրճատվել է` դեկտեմբերին գրանցված 24,3 մլրդ եվրոյից հասնելով 15 մլրդ եվրոյի։

ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչությունը չորեքշաբթի կհրապարակի երկրում մարտի 13–ին ավարտված շաբաթվա ընթացքում նավթի կոմերցիոն պաշարների տվյալները։ Վերլուծաբանների տվյալների համաձայն` ցուցանիշը պահպանվել է 80–ամյա առավելագույն սահմանին` ավելանալով 3,75 մլն բարելով` հասնելով 452,65 մլն բարելի։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև