ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է հիփոթեքային վարկ ունեցող անձանց փոխհատուցման պետական ծրագրին

18.03.2015 18:54
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է հիփոթեքային վարկ ունեցող անձանց փոխհատուցման պետական ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է պետական ծրագրին, որի շրջանակում ՀՀ կառավարությունը հիփոթեքային վարկ ունեցող անձանց փոխհատուցում է վճարված եկամտային հարկի գումարները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի այն հաճախորդներն, ովքեր 01.11.2014թ.-ից սկսած օգտվել են հիփոթեքային վարկավորումից` կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում բնակարան կամ բնակելի տարածք ձեռք բերելու նպատակով, կարող են բանկում ստանալ հիփոթեքային վարկի տոկոսագումարների վճարման չափի մասին անհրաժեշտ տեղեկանք հարկային մարմիններ ներկայացնելու համար:

Դրանից հետո հաճախորդը կարող է ետ ստանալ գանձված հիփոթեքային տոկոսագումարները իր համար վճարված եկամտահարկի առավելագույն չափով:

Ըստ 19.11.2014թ. «Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի և կառավարության 19.02.2015թ. N 205-Ն որոշման` նշված արտոնությունից կարող են օգտվել այն հաճախորդները, որոնք վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր ու նոտար են, եթե գործող օրենքի համաձայն նրանց համար վճարվել է եկամտահարկ: Վարձու աշխատակիցներին վճարված եկամտահարկի գումարները կվերադարձվեն եռամսյակային կտրվածքով, իսկ անհատ ձեռնարկատերերին ու նոտարներին` տարեկան կտրվածքով:

«Նոր հաճախորդները, որոնք այսուհետ կօգտվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկավորման ծառայությունից, նույնպես կկարողանան օգտվել նշված արտոնությունից ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով»,- նշված է հաղորդագրությունում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝ 334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը 2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև