Դոլարի բորսայական փոխարժեքը 60 ռուբլուց ներքև է իջել

19.03.2015 13:50
Դոլարի բորսայական փոխարժեքը 60 ռուբլուց ներքև է իջել

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Դոլարի բորսայական փոխարժեքը Մոսկվայի բորսայում 60 ռուբլուց ներքև է իջել։ Ժամը 21:39-ի դրությամբ ամերիկյան արժույթն արժեր 59,929 ռուբլի (փակման գնի նկատմամբ` –2,48%)։Եվրոյի փոխարժեքն այդ պահին նվազել էր 1,20%-ով` մինչև 64,405 ռուբլի։  Առուվաճառքի բացման ժամանակ դոլարի փոխարժեքը կազմում էր 61,249 ռուբլի, եվրոն` 64,772 ռուբլի, հաղորդում է  РБК-ն։

Ռուսական արժույթի կայունացումը տեղի է ունենում նավթի թանկացման ֆոնին։ Լոնդոնում էլեկտրոնային սակարկություններում Brent տեսակի նավթի գինը թանկացել է 4,31%-ով` մինչև $55,81 մեկ բարելի համար։

Ռուբլու ամրապնդումը կապված է ԱՄՆ ԴՊՀ որոշման հետ, որը տոկոսադրույքը պահպանել է նախկին մակարդակում, կարծում է Գազպրոմբանկի տնտեսական կանխատեսումների կենտրոնի գլխավոր փորձագետ Եգոր Սուսինը։ Այս պայմաններում շուկայի համար հասկանալի է, որ մոտ ժամանակներս տոկոսադրույքի բարձրացում, ամենայն հավանականությամբ, չի լինի, նշեց նա։ «Մինչ այդ այն մտավախությունները, որ տոկոսադրույքը կբարձրանա, ամերիկյան արժույթը դեպի վեր էին մղում։ Այժմ շտկում է նկատվում», — պարզաբանեց նա։

Դոլարի թուլացման հետևանքով նաև աճում են հումքային շուկաների գները։ Մասնավորապես, ԴՊՀ որոշումից հետո ոսկու փոխարժեքը Լոնդոնում աճել է 1%-ով։ Կարելի է ակնկալել, որ դա նույնպես դրական կազդի ֆոնդային ինդեքսների դինամիկայի վրա, և ռուսական շուկան հինգշաբթի կշարունակի աճը, կանխատեսում է Սուսինը։

Փետրվարի 18-ին ԱՄՆ ԴՊՀ-ն պահպանել է բազային տոկոսադրույքը ռեկորդային ցածր մակարդակում` 0–0,25%։Կարգավորիչը պարզաբանել է, որ ընթացիկ տարում գնաճը, ամենայն հավանականությամբ, կմնա ցածր մակարդակում, իսկ միջնաժամկետ հեռանկարում այն պետք է կազմի 2%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև