ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ պայմաններ կուտակման հնարավորությամբ ավանդների ձևակերպման համար

20.03.2015 13:41
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ պայմաններ կուտակման հնարավորությամբ ավանդների ձևակերպման համար

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ պայմաններ կուտակման հնարավորությամբ ավանդների ձևակերպման համար, հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում ձևակերպելով ժամկետային ավանդներ «ՎՏԲ-Դրամային» կամ «ՎՏԲ-Նպատակային» ՀՀ դրամով` ավանդատուներին անվճար կտրամադրվի Ինտերնետ-բանկինգ ծառայություն:

«Այդ ծառայության միջոցով առանց տնից կամ գրասենյակից դուրս գալու Հայաստանում և արտերկրում առցանց կարելի է համալրել ավանդները և օգտվել Ինտերնետ-բանկինգի մի շարք այլ առավելություններից` կատարել ներբանկային, միջբանկային ու միջազգային փոխանցումներ, կոմունալ վճարումներ, մարել վարկային պարտավորությունները, ինչպես նաև լրացնել նոր ավանդի բացման ու քարտի ստացման հայտեր, կատարել արտարժույթի փոխարկման անկանխիկ գործառնություններ հաշիվների միջև, ժամանակի խնայման նպատակով ստեղծել շաբլոններ նշված գործարքների համար, հետևել հաշիվների մնացորդին»,–ասված է հաղորդգրությունում:

Բացի այդ, նրանղ խոսքերով ավանդատուին նաև անվճար տրամադրվում է բազմարժութային հաշիվներով Visa վճարային համակարգի պլաստիկ քարտ:

Ինչպես  նշված է հաղորդագրությունւոմ, «ՎՏԲ-Դրամային» ավանդը կարելի է ձևակերպել, սկսած 30 000 դրամից, առավելագունը 17% տարեկան տոկոսադրույքով, իսկ «ՎՏԲ-Նպատակային» ավանդը` սկսած 10 000 դրամից առավելագունը 16,25% տարեկան տոկոսադրույքով:

Ավանդների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքի www.vtb.am «Ժամկետային ավանդներ» բաժնից:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև