Գնաճը Հայաստանում հունվար-փետրվարին գրանցվել է 4,8% մակարդակում

20.03.2015 13:42
Գնաճը Հայաստանում հունվար-փետրվարին գրանցվել է 4,8% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում 2015 թ. հունվար-փետրվարին գրանցվել է 4,8% մակարդակում։ Նման տվյալներ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ընդ որում, 12-ամսյա գնաճը 2015 թ. փետրվարին կազմում է 5,4%։

ԱՎԾ տվյալներով` տնտեսական ակտիվության աճը 2015 թ. հունվար-փետրվարին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,5%։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2015 թվականին ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում, իսկ ՀՆԱ աճը` 4,1%-ի չափով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև