ԱՄՆ-ն և ԵՄ-ն դեռևս մտադիր չեն Ռուսաստանն անջատել SWIFT-ից

20.03.2015 14:06
ԱՄՆ-ն և ԵՄ-ն դեռևս մտադիր չեն Ռուսաստանն անջատել SWIFT-ից

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ն և ԵՄ-ն դեռևս մտադիր չեն Ռուսաստանն անջատել բանկային տեղեկատվության փոխանակման միջազգային SWIFT համակարգից, քանի որ դա կարող է լուրջ վնաս հասցնել արևմտյան ընկերություններին, հաղորդում է Vestifinance.ru-ն` հղում անելով Bloomberg գործակալությանը։

Արևմտյան երկրները քննարկում էին Ռուսաստանը SWIFT համակարգից անջատելու հնարավորությունը` պատժամիջոցների խստացման համատեքստում, սակայն եկան այն եզրակացության, որ դա կարող է զգալի վնաս հասցնել ռուսական ընկերությունների հետ աշխատող արևմտյան ընկերություններին։

Ամենքից շատ Ռուսաստանը SWIFT-ից անջատելու օգտին հանդես էր գալիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։

SWIFT-ն իր հերթին դեմ էր հանդես գալիս նման միջոցներին, քանի որ իշխանությունները չեն կարող բիզնեսի նկատմամբ նման սահմանափակումներ մտցնել։

SWIFT ընկերությունը հիմնադրվել է 1973 թվականին, գտնվում է Բրյուսելում,  աշխատում է ըստ Բելգիայի օրենքների, ինչի արդյունքում պարտավոր է հետևել ԵՄ որոշումներին։ 2012 թվականի մարտին ԵՄ-ն SWIFT-ի նկատմամբ հասանելիության սահմանափակումը մտցրեց Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթում` ընկերություններին արգելելով սպասարկել իրանական բանկերը։ SWIFT-ը միավորում է ավելի քան 9 հազար բանկ աշխարհի 209 երկրում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև