Sabadell իսպանական բանկը հայտարարել է, որ 2,54 մլրդ դոլարով գնել է բրիտանական TSB–ն

20.03.2015 21:46
Sabadell իսպանական բանկը հայտարարել է, որ 2,54 մլրդ դոլարով գնել է բրիտանական TSB–ն

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Իսպանական Banco de Sabadell–ը հայտարարել է, որ 1,7 մլրդ ֆունտ ստեռլինգով (2,54 մլրդ դոլար) գնել է TSB Banking Group բրիտանական ֆինանսական խումբը, հաղորդում է gazeta.ru –ն` հղում անելով MarketWatch–ին։

Հնարավոր գործարքի մասին հայտնի է դարձել նախորդ շաբաթ, երբ երկու ֆինանսավարկային կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ այս թեմայով բանակցություններ են վարում։ Գործարքի օգնությամբ Sabadell–ը հույս ունի ընդլայնել իր ներկայությունն արտասահմանյան շուկաներում և փոխհատուցել ֆինանսավարկային ծառայությունների ազգային շուկայում գրանցված պահանջարկի անկումը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև