Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 76,9 մլն դոլար

23.03.2015 11:15
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 76,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 16–ից 20–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 76,9 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 478,68 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 5,6 մլն եվրո` մեկ եվրոյի դիմաց 505,98 դրամ փոխարժեքով, և շուրջ 686,9 մլն ռուբլի` 1 ռուբլու դիմաց 7,77 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 74,3 մլն դոլար, շուրջ 15,3 մլն եվրո և շուրջ 184,7 մլն ռուբլի` համապատասխանաբար 480,36 դրամ, 510,63 դրամ և 7,97 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Բացի այդ, 2015թ.–ի մարտի 9–ից 15–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի` դրամով տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 28.3 մլրդ դրամ, դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 50.7 մլն դոլար։ (1 դոլարը` 478,36 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև