Հայկական բանկերը չեն կրճատել վարկավորման ծավալները, սակայն խստացրել են վարկերի տրամադրման պահանջները. ՀԲՄ նախագահ

23.03.2015 12:04
Հայկական բանկերը չեն կրճատել վարկավորման ծավալները, սակայն խստացրել են վարկերի տրամադրման պահանջները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերը չեն կրճատել սպառողական վարկավորման ծավալները, այլ միայն խստացրել են վարկերի տրամադրման պահանջները, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

ԿԲ–ի կողմից արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվի խստացման հետևանքով առաջացած դրամային լիկվիդայնության պակասի պատճառով որոշ հայկական բանկեր 2015թ.–ի հունվարին սահմանափակել են վարկերի տրամադրումը` ֆինանսավորել իրենց վստահելի հաճախորդներին։

Նրա խոսքով` բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկերի քանակն ու ծավալները փոքր–ինչ կրճատվել են, սակայն միայն այն պատճառով, որ բանկերը սկսել են ավելի խիստ վերաբերվել սպառողական վարկավորմանը։

«Վերջին երկու տարին գրանցեցին սպառողական վարկերի անվերադարձելիության բավականին բարձր տոկոս, ինչը ստիպեց բանկերին փոքր–ինչ խստացնել դրանց տրամադրման պահանջները», – ասաց Ճզմաչյանը։

Ինչպես նշեց ՀԲՄ նախագահը, կրճատման լուրջ միտումներ չկան։ վարկավորման ծավալները 2013 թ.–ին զգալիորեն գերազանցել են 2012 թ.–ի ցուցանիշները, իսկ 2014թ.–ին զգալիորեն գերազանցել են 2013թ.–ի արդյունքները։

«Չարժե վերլուծել ընդհանուր իրավիճակն ու շուկայի միտումները 2015 թ.–ի առաջին երկու ամիսների արդյունքով, քանի որ դա առավել պասիվ շրջան է վարկավորման համար։ Կարծում եմ, որ այս տարի ծավալները չեն կրճատվի», – ասաց Ճզմաչյանը։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը 2015 թ.–ի հունվարի վերջին կազմել է 1 976 մլրդ դրամ` ամսվա ընթացքում կրճատվելով 1,7 տոկոսով (1 դոլարը` 478,36 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև