ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Green House» ջերմոցային համալիրի կառուցումը

23.03.2015 14:09
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Green House» ջերմոցային համալիրի կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը Ամերիաբանկի հետ համատեղ ֆինանսավորել է «Green House» ժամանակակից էներգախնայող ջերմոցային համալիրի կառուցումը, որի բացումը տեղի ունեցավ մարտի 21-ին ՀՀ Արարատի մարզի Շահումյան գյուղում:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները, Իտալիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատարը, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, երկրի բիզնես շրջանակների ներկայացուցիչներ:

Green House-ը Հայաստանի խոշորագույն ջերմոցային համալիրներից է, որն ունի 30 հա տարածք: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմոցներում բողկի արտադրություն է իրագործվելու: Նախագծի իրականացմանը նպաստում են մեղմ կլիմայական պայմանները, ձմռանը բանջարեղենի աճեցման հնարավորությունը` առանց թանկարժեք սարքավորումների օգնությամբ արհեստական լուսավորման: Ընկերությունը պլանավորում է ապահովել արտադրանքով հայկական շուկան և արտադրանքի մեծ ծավալ արտահանել Ռուսաստանի Դաշնություն:

Ջերմոցային տնտեսության շահագործման արդյունքում Շահումյան գյուղում, ինչպես նաև Արարատի մարզի այլ գյուղերում բացվել են նոր աշխատատեղեր: Այս պահին արտադրական գործընթացում ներառված է ավելի քան 70 մարդ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է. «Հայաստանը գրավիչ ներդրումային հարթակ է գյուղարդյունաբերական նախագծերի իրականացման համար, քանի որ գոյություն ունեն կառավարության նախաձեռնած ծրագրեր, որոնք մասնավորապես ազատում են սարքավորումների ու ջերմոցային կոնստրուկցիաների ներկրման մաքսատուրքից: Համալիրի բացումը կնպաստի ոչ միայն երկրի ջերմոցային ոլորտի զարգացմանը, այլ նաև շրջանի բնակչության զբաղվածությանը: ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորման լավ փորձ, և մենք հուսով ենք, որ նմանատիպ նախագծեր այսուհետ նույնպես շատ կլինեն»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝ 334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը 2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև