«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ներգրավեց 1.2 մլրդ ՀՀ դրամ երկարաժամկետ ստորադաս փոխառություն

23.03.2015 14:18
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն ներգրավեց 1.2 մլրդ ՀՀ դրամ երկարաժամկետ ստորադաս փոխառություն

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 20-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ–ի հիմնական բաժնետերերից Էդուարդ Սուքիասյանը 1.2 մլրդ ՀՀ դրամի ներդրում կատարեց` որպես երկարաժամկետ ստորադաս փոխառություն, կապիտալի համալրում:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, փոխառությամբ ներգրավված միջոցները կուղղվեն տնտեսության վարկավորմանը և ֆիզիկական անձանց սպառողական վարկերի տրամադրմանը:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին։ Բանկի բաժնետոմսերի ավելի քան 78 տոկոսը պատկանում է ՎԶԵԲ-ին (20 տոկոս), Սարիբեկ Սուքիասյանին (22.6 տոկոս), Խաչատուր Սուքիասյանին (19.5 տոկոս), Ռոբերտ Սուքիասյանին (15.3 տոկոս)։

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 91,9 մլրդ դրամ (աճը` 24%), պարտավորությունները՝ 80,8 մլրդ դրամ (աճը` 28%) , կապիտալը՝ մոտ 11,1 մլրդ դրամ (աճը` 0,7%), վարկային ներդրումները՝ 52  մլրդ դրամ(աճը`28%)։ Բանկի զուտ շահույթը 2014 թվականին կազմել է 886 մլն դրամ (23,6% աճ)։ (1 դոլարը` 478,36 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև